-
28.10.2020|
21:26
Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:
-
28.10.2020|
21:22
ՊԲ-ի գործողությունները բացառապես ռազմաճակատում են, մենք խաղաղ բնակչության դեմ պատերազմ չունենք և ռազմաճակատում կրած անհաջողությունների վրեժը չենք լուծում խաղաղ բնակչությունից. Ադրբեջանը խաղաղ բնակիչների տների մերձակայքից օգտագործում է հեռահար միջոցներ, ռազմական օդանավակայաններին հարակից բնակավայրերի բնակիչների համար ապաստարաններ չեն կառուցում, և մենք, պարզ է, թիրախավորում ենք այդ օբյեկտները:
-
28.10.2020|
21:19
Genocide Watch-ի «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ. Ադրբեջանն Արցախում» զեկույցում նշվում է. «Նախկինում Հայոց ցեղասպանության ժխտման, ատելության խոսքի պաշտոնական օգտագործման և Արցախում շարունակվող հարձակումները խաղաղ բնակչության վրա, Genocide Watch-ը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ փուլում՝ ոչնչացում, և 10 փու՝ հերքում»:
-
28.10.2020|
21:16
Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունն արցախահայության դեմ, Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
28.10.2020|
21:12
Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաերոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից, հայտնում են Կառավարության ֆեյսբուքյան էջում:
-
28.10.2020|
21:07
Թուրքիան կարող է նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե ահաբեկիչները չհեռանան Թուրքիայի սահմանից, հայտարարել է Թայիփ Էրդողանը:
-
28.10.2020|
21:05
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։
-
28.10.2020|
20:57
ՏԱՍՍ-ը տեղեկացնում է՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
-
28.10.2020|
20:49
ՏԱՍՍ-ը, հղում անելով NTV թուրքական հեռուստակայանին, հաղորդում է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցում առաջարկել է համագործակցել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում:
-
28.10.2020|
20:41
Կեսօրից հետո Արցախի մայրաքաղաքն ու Շուշին ենթարկվում են հակառակորդի հրթիռակոծությանը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ վնասներ է կրել Ստեփանակերտը, կան զոհեր ու վիրավորներ քաղաքի բնակչության շրջանում։